Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը. 1in.am

5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը. 1in.am

marketium.ru-ն ներկայացնում է 5 վնասակար մթերք, որոնք արագացնում են ծերացումը: Խորհուրդ է տրվում այդ 5 սննդատեսակը բացառել ճաշացանկից:

Տրանսճարպեր

Ամենաշատ վնասակար տրանսճարպեր պարունակում են պոպկորնը, կարտոֆիլի ֆրին, խանութի քաղցրավենիքները (բլիթներ, թխվածքներ և այլն), ինչպես նաև չիփսերը, կրեկերները, մարգարինը և այլ մթերքներ: Տրանսճարպերի հաճախ օգտագործումն առաջացնում է ճարպակալում և սրտանոթային համակարգի հիվանդություններ: Բժշկության դոցենտ Թիմոթի Հարլանի խոսքով՝ տրանսճարպերը հանգեցնում են օրգանիզմում բորբոքումների: Դրա հետևանքով օրգանիզմն ավելի արագ է ծերանում:

 
Գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակ

Դա շաքարի էժան փոխարինիչ է, որը հաճախ ավելացնում են վաճառվող քաղցրավենիքին, քաղցր գազավորված ըմպելիքներին, պահածոներին: Այդպիսի օշարակի չափազանց օգտագործումը կարող է հանգեցնել լյարդի և սրտի անբավարարության:

Ֆունկցիոնալ բժշկության Քլիվլենդի կենտրոնի տնօրեն Մարկ Հեյմանի պնդմամբ՝ գլյուկոզա-ֆրուկտոզայի օշարակով մթերքների օգտագործումը կարող է հանգեցնել ծերացման արագացման:

 

Գլյուկոզա-ֆրուկտոզայիօշարակ
Զտված աղ

Աղի չափազանց շատ օգտագործումը հիպերտոնիայի հաճախ հանդիպող պատճառներից է: Ջորջիայի բժշկական քոլեջի աշխատակիցները պնդում են, որ աղի չարաշահումը նաև արագացնում է ծերացման գործընթացները:

 

Զտված աղ
Վերամշակված միս

Մեր օրերում խանութների մսային ապրանքների մեծ մասը (երշիկ, վիտչինա, բեկոն և այլն) պարունակում են վնասակար կոնսերվանտներ, որոնք հանգեցնում են մաշկի հետ կապված խնդիրների, առաջացնում են բորբոքային գործընթացներ օրգանիզմում: Դրանց չարաշահման դեպքում վնասվում են գեղեցկությունը, երիտասարդությունը, մաշկի էլաստիկությունը:

Կոլագենի անբավարարության պատճառով մաշկն ավելի արագ է ծերանում, գունազրկվում է, թառամում:

 

Վերամշակված միս
Ալկոհոլ

Ալկոհոլ օգտագործելիս ամենաշատը ծանրաբեռնվում է լյարդը, սակայն այն միշտ չէ, որ կարող է հաղթահարել բոլոր տոքսինները, որոնք օրգանիզմ են մտնում մթերքների և ալկոհոլի տեսքով: Լյարդի վերականգնման համար ժամանակ է պետք: Տոքսինների մնացորդները, որոնք լյարդը չի կարողացել չեզոքացնել, հաճախ են բերում դերմատիտի, ավելացնում կնճիռները:

 

Ալկոհոլ

 

Սկզբնաղբյուր. 1in.am
Լուսանկարը. q-wel.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ